ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում են թատրոնի տանիքի վերակառուցման, փորձասենյակների և հանգստի սենյակների վերանորոգման աշխատանքներ: Թատրոնի տնօրեն Վարդան
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ն անցկացվել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը: Վերապատրաստման դասընթացը վարել է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, «IBBY Asahi reading promotion award»-ի մրցանակակիր, ոլորտի
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հոկտեմբերի 6-15-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։ Մեր ընտրանին ներկայացված կլինի 13 քաշային կարգերից 12-ում։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր
Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որում Հայաստանը 5 ներկայացուցիչ է ունեցել: Մեր մարզիկների ելույթներին մրցավայրից հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: Հայաստանի
Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել պատմամշակութային ժառանգության արժեքների վերականգնման և պահպանման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:
2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր: Օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 15-րդ անգամ անցկացնում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կիրականացվի «Ջազի սերունդ» խորագրով համերգային երեկոն: Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: