ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 15-րդ անգամ անցկացնում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կիրականացվի «Ջազի սերունդ» խորագրով համերգային երեկոն: Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգին հյուրընկալվելու են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու ջազի երեք լեգենդների ելույթները մեկ բեմում, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի և հրավիրյալ արտիստ, ՌԴ ժողովրդական արտիստ Դանիլ Կրամերի: Համերգին մասնակցում են նաև Նիկողայոս Վարդանյանը /կոնտրաբաս/ և Արման Մնացականյանը /հարվածային գործիքներ/:

Երեկոյի ընթացքում կհնչեն հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններից: