Լուրեր
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Հայ ծանրորդները Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթներն ավարտել են երկամարտի 3 ոսկե մեդալով: Հայաստանի վերջին մեդալը նվաճել է տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: 102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 378

«Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը». կքննարկվեն կինոինդուստրիայի զարգացմանն ուղղված հարցեր

Մեկնարկել է ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով սեմինարը, որի շրջանակում կքննարկվեն ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները: Սեմինարին մասնակցում են ԱՊՀ երկրներից կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ: Ոլորտի ներկայացուցիչները հայ գործընկերների հետ

Արթիկ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու պահպանման և վերականգնման նպատակով կնքվել է հուշագիր

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու (5-7-րդ դդ․) պահպանման և վերականգնման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Հովհաննիսյանի միջև այսօր կնքվել է հուշագիր: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ

Գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքը

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով: Համաձայն հիմնավորման՝ վերջին տարիներին նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդն է WPA  վարկածով պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը նոյեմբերի 16-18-ը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Լեհաստանի Նովի Սոչ քաղաքում մասնակցել է WPA վարկածով պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել: 20 երկրների ավելի քան 300 մարզիկների

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են վերականգնվող հուշարձաններ՝  Քոբայրավանք և Սանահին վանական համալիր

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական անգամ այցելել են ՀՀ Լոռու մարզ՝ Քոբայրավանք և Սանահին վանական համալիր: Աշխատակիցները տեղում ծանոթացել են նախարարության պատվերով իրականացվող Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի

Հայաստանի հավաքականը՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում: Առաջնության վերջին խաղափուլում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին և 9 տուրերից հետո վաստակելով 13 միավոր՝ զբաղեցրել է երրորդ տեղը։ Վերջին

Կայացել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Խումբը կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության