Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում:

Առաջնության վերջին խաղափուլում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին և 9 տուրերից հետո վաստակելով 13 միավոր՝ զբաղեցրել է երրորդ տեղը։

Վերջին խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Շանթ Սարգսյանը՝ սև խաղաքարերով առավելության հասնելով Մայքլ Ադամսի նկատմամբ: Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սերբիայի հավաքականը՝ 15 միավորով։ Նույնքան միավոր է հավաքել նաև Գերմանիայի հավաքականը, որը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայաստանի հավաքականը վերջին տուրում 1,5:2,5 հաշվով զիջել է Լեհաստանի թիմին և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր: