Լուրեր
Հայկական «Կաֆկայի երազը» ներկայացվել է միջազգային կինոփառատոներում

Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի: Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր «SITGES» (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի «Anima't»՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում:

Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին: 2020 թ. մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի վարչական տարածքում գտնվող 19-րդ դ. թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու (հանրապետական նշանակության

Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգին կհնչի Շուբերտի ստեղծագործությունը

Հուլիսի 14-ի՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգը: Համերգին կհնչի ռոմանտիզմի դարաշրջանի ականավոր կոմպոզիտոր Շուբերտի Ֆա մաժոր օկտետը: Այս կամերային համերգների յուրահատկությունն այն է, որ հանդիսատեսը նստում է բեմի վրա՝ անմիջապես

ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը

ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի

Հայտարարվում է «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում: «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը,

Քաղաքը կարդում է. շուտով Գրքի երևանյան չորրորդ փառատոնն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։

Ապրելու արվեստը․ Դիլիջանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Համերգը ՀՀ կրթության,

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի առաջիկա համերգային ծրագրերը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը Հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան): Համերգը նվիրվում է նվագախմբի համահիմնադիր Հասմիկ