Լուրեր
Հանրահռչակել ազգային երաժշտությունը՝ որպես համաշխարհային աստղաբույլի մասնիկ. Դանիել Դանիելյանը հանդիպել է Ռոբերտ Ամիրխանյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոմպոզիտորի հետ քննարկել է երաժշտարվեստին վերաբերող մի շարք հարցեր: Դանիել Դանիելյանը ողջունել է կոմպոզիտորին և ընդգծել,

Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն հոկտեմբերի 22-28-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի

Նախանշվել են հայ-նիդերլանդական միջմշակութային համագործակցությանն ուղղված նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանի և Ասսեն քաղաքի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Ռոմաշուկ Կրտսերի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի

«Վարպետության դաս. Մեկնարկ». պատանի երաժիշտ-կատարողների հետ կհանդիպեն Ալեքսանդր Կոսեմյանը և Հենրի Զիգֆրիդսոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականից իրականացվում է «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի երաժշտական ընկերության 65-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կայացել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հիմնադրման 65-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային)

Հայաստանը մասնակցում է «HOME/HOPE» խորագրով Լառնակայի բիենալեին 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայ արվեստագետները մասնակցում են 2023 թվականի հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 24-ը Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաքում տեղի ունեցող «HOME/HOPE» խորագրով բիենալեին: Բիենալեի համադրողն է Եվա Կռավտը: Լառնակայի բիենալեին հայկական ժամանակակից արվեստը ներկայացնում են

«Երևանի միջազգային թատերական փառատոնը կդառնա մեր մշակութային կյանքի անբաժանելի մասը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը կանցկացվի Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչն է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Փառատոնի մեկնարկից առաջ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել

Ժաննա Անդրեասյանը Բելգիայի Թագավորության դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է