Լուրեր
Անահիտ Միքայելյան. «Թանգարանները կարևոր կրթական միջավայր են և առաջարկում են ուսուցման զգալի ներուժ»

(Մաս 2) Սերգեյ Փարաջանովի թանգարանի կրթական ծրագրերը Թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի դիտարկմամբ՝ սովորելը չի սահմանափակվում միայն դպրոցի դասասենյակով: Թանգարանները կարևոր կրթական միջավայր են և առաջարկում են ուսուցման զգալի ներուժ: «Թանգարաններում ցուցադրված հավաքածուները հասարակությանը, մասնավորապես՝ աշակերտներին և ուսանողներին շոշափելի

«Երջանկություն է զբաղվել այն գործով, որի համար կոչված ես. երգարվեստը իմ հոգու գործն է». ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը նշում է 80-ամյակը

ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ: «Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու

Անահիտ Միքայելյան. «Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ անհատի ձևավորման և ստեղծագործական մտքի զարգացման միջավայր է»

Սերգեյ Փարաջանովի թանգարանի անցած ճանապարհի, 30-ամյա հոբելյանի, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի հետ (Մաս 1): Սերգեյ Փարաջանովի թանգարանը հայաստանյան ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային կենտրոններից է Համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ

Զարգացնելով պատանի երաժիշտների կատարողական արվեստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ««Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարելագործման» ծրագիրը: Ծրագիրն ուղղված է 10-20 տարեկան, առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հմտությունների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու

Արա Խզմալյան. «Պարը միայն մասնագիտական գործունեության խնդիր չէ, այլ ապրելու, շարժվելու մշակույթ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փետրվարի 23-ին աշխատանքային այցով եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Արա Խզմալյանը քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Ղազարյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ շրջել

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա

Լավագույն երաժիշտները հանդես կգան ՀԱՖՆ-ի հետ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն: Ծրագրում

ԱՊՀ պետությունների միջև կզարգանա թանգարանների ցուցահանդեսային համագործակցությունը

Դրական եզրակացություն է տրվել «ԱՊՀ մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Գյումրիում հանդես է եկել «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացմամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական