2021 թ․ Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի շրջանակում այսօր մեկնարկել են Էրազմուս+ տեղեկատվական երկօրյա առցանց վեբինարները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս Մունդուս և Ժան Մոնե գործողությունների դրամաշնորհային հնարավորությունները, տեղեկացնել մրցույթների մեկնարկի և մասնակցության պայմանների, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և միջազգային
Կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ գիտության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 2 մլրդ 784 մլն 565 հազար դրամով: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ` ոլորտի ֆինանսավորման ավելացումը նախատեսված է երկու հիմնական ուղղությունների` թեմատիկ գիտական հետազոտությունների և գիտական ենթակառուցվածքի արդիականացման համար:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են
«Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարը» ծրագրի շրջանակում ապրիլի 7-ից իրականացնում է դասընթացներ ժամանակակից արվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների, գեղարվեստական ղեկավարների,
Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2020-2021 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական (ապրիլի 1-ից) և 2021 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական, կենտրոնացված և ներբուհական (ապրիլի 15-ից) քննությունների հայտագրման գործընթացը: Միասնական, կենտրոնացված
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցելու են Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին: Ընտրված նախագծերն են «Քվանտ» վարժարանի աշակերտների ներկայացրած «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լոնդոնի «Ռուսսոտրուդնիչիստվան» և Լոնդոնի հայկական «Քլինգեն» երգչախումբն ու մշակութային ասոցիացիան նշում են մեծն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը: Սիփան Օլահ (տենոր, Միացյալ Թագավորություն-Հայաստան), Եվգենիա Տերենտիևա (դաշնամուր, Միացյալ Թագավորություն-Ռուսաստան), Գենադի Իվանով (գեղանկարիչ, Միացյալ Թագավորություն-Ռուսաստան-Բելառուս):
ՀՀ կառավարության ապրիլի 1-ի նիստում հաստատված ընդունելության նոր կարգի համաձայն` բուհերի ընդունելության հայտագրումն այս տարի իրականացվելու է մեկ բուհի մեկ մասնագիտությամբ` վճարովի և անվճար համակարգերում: Ընդունելությունը կկատարվի երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի հայտագրումը տեղի կունենա առցանց`