Լուրեր
«Առնո Բաբաջանյան․ սիրո դար» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի» և ռուսական «Պարտնյոր ֆիլմ» ընկերության համատեղ արտադրությամբ նկարահանվել է «Առնո Բաբաջանյան․ սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ֆիլմը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի մարտի 28-ին՝ ժամը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին: Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով

Ուսանողական սպորտի զարգացման հետքերով. Կարեն Գիլոյանն ընդունել է բուհերի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն

Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար գումար է հատկացվել

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ: Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ

Այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրված է Երվանդ Ղազանչյանի հիշատակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին

Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից

2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստում հաստատվել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցություն: Հաստատված կինոնախագծերի թվում է նաև 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը