ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։ Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված
ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։ Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։ Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Մրցույթի արդյունքում 3-5 անդամ ունեցող
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Հուշարձանի
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված են
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը մինչև 18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել
Հարգելի՛ Սերգեյ Սարաջյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր երաժշտական և մանկավարժական գործունեությունը ոչ միայն զգալիորեն հարստացրել է Հայաստանի մշակութային կյանքը, այլև դարձել է օրինակ բազմաթիվ երաժիշտ սերունդների համար։ Դուք ոգեշնչում, կրթում և բացահայտում եք երաժշտության աշխարհը նոր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա
Սիրելի՛ Գևորգ Դաբաղյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյակի առթիվ: Ձեր արվեստը` դուդուկի կախարդական հնչյուններով, դարձել է մեր ազգային մշակույթի անբաժանելի մասը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր ժողովրդի սրտում։ Դուք հայկական ազգային երաժշտության ավանդույթների