Հարգելի՛ Սերգեյ Սարաջյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր երաժշտական և մանկավարժական գործունեությունը ոչ միայն զգալիորեն հարստացրել է Հայաստանի մշակութային կյանքը, այլև դարձել է օրինակ բազմաթիվ երաժիշտ սերունդների համար։ Դուք ոգեշնչում, կրթում և բացահայտում եք երաժշտության աշխարհը նոր տաղանդների համար՝ օգնելով նրանց գտնել իրենց ճանապարհը, որը Դուք անցել եք մեծ հաջողությամբ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Թող Ձեր գործունեությունը, Ձեր արվեստը շարունակաբար ոգևորեն և ներշնչեն նոր սերունդներին։