Լուրեր
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ՀԵՊԹ-ի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 29-30-ին համերգներով

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը երկու փուլով՝ օգոստոսի 2-ից նոյեմբերի 2-ը և նոյեմբերի 2-6-ն առցանց (օնլայն) ձևաչափով կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային

ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։ Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման

«Զարդագիր» կրթական ծրագիրը երեխաներին ներկայացնում է հայկական մշակույթն ու գիտությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը: «Զարդագիր» հաղորդաշարը նկարահանվել է 2020 թվականին: Այն բաղկացած է 8 հաղորդումից։ Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է հայկական մշակույթի և գիտության մի

Դիպլոմներ են շնորհվել ճարտարապետների և շինարարների 100-ամյա դարբնոցի շրջանավարտներին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2020-2021 ուսումանական տարվա շրջանավարտներին ավարտական դիպլոմներն այս տարի հանձնվել են խորհրդանշական վայրում՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Կարեն Թռչունյանը շնորհավորել

Առաջատար դեղագործական ընկերությունները կաջակցեն դեղագետ-վերլուծաբանների պատրաստմանը

ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոն։ Կենտրոնի հենքի վրա ներդրված դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստմանը:

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». տիկնիկների հեքիաթային ճանապարհորդությունը՝ սահմանամերձ համայնքներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» նախագծի շրջանակում հուլիսի 29-31-ն իրականացրել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակում թատրոնն այցելել է Բերդ, Ճամբարակ, Վարդենիս քաղաքների

Եվս 3 բրոնզե մեդալ` այս անգամ քիմիայի միջազգային օլիմպիադայից

«Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրների

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական