Լուրեր
Գրադարաններին և մշակութային հաստատություններին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել

Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունը, որի հետաձգումը պայմանավորված էր համավարակով և պատերազմական իրավիճակով, դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային գրադարանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Ամփոփվել է «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրը

Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրն ամփոփվել է: Այն իր բովանդակությամբ, ծավալներով և նշանակությամբ աննախադեպ էր: Ծրագիրն իրականացնող փորձագիտական

Սոֆիայի կենտրոնի առցանց համաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) նախաձեռնությամբ տեղի է ունեցել կենտրոնի ամենամյա գլխավոր համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետության և 14 անդամ պետությունների (Հայաստան, Ալբանիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Հունաստան,

Տավուշ ամրոցում կիրականացվեն պեղումներ

ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ գումար: Այդ միջոցները նախատեսված են Տավուշի

«ՀայՖեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսով և առցանց

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը՝ «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսով։ Առկա իրավիճակով պայմանավորված՝ փառատոնի տնօրինությունը որոշում է կայացրել այն առցանց տիրույթում իրականացնել դեկտեմբերի 9-15-ը։

Ֆիլհարմոնիկը վերսկսում է համերգային գործունեությունը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի առջև իր դռները կբացի արցախյան հերոսներին նվիրված համերգով: Դեկտեմբերի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանի մոնումենտալ «Զանգերով» սիմֆոնիան, որն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է։ Կհնչի նաև Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը» (մենակատար՝ Կիրիլ

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային