Ամփոփվել է Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի կազմակերպած «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 500 հանրակրթական դպրոց: Մրցույթն
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված «Լուսերուն» թիմը հաղթանակ է գրանցել նաև եվրոպական հարթակում։ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն իրականացնում է Գրականության և արվեստի թանգարանը։ Եվրոպայում ամենամեծ մասնակցային մշակութային ծրագրի՝ «Եվրոպական ժառանգության
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ: 18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է Ժամանակակից երաժշտության փառատոնը, որը մեկնարկել է փետրվարի 21-ին և կանցկացվի մինչև մարտի 30-ը։ Փառատոնային ծրագրում ներառված յոթ համերգներում ներկայացվում են 20-րդ դարի, ինչպես նաև արդի անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները,
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում այսօր Երևանում մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ և 80։100 հաշվով ցավալի պարտություն է կրել։ Սպորտի կառավարման կենտրոնում կայացած խաղին հետևել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումներին։ Նախարարին ուղեկցել են Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային թատրոնը 2026 թվականի մարտի 6-20-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում։ Ամերիկահայ հանդիսատեսին կներկայացվեն «Սիրո խոստովանություն» և «Տղաները չափն անցնում են» ներկայացղումները։ Հյուրախաղերի իրականացմանն աջակցում է նաև Armenian
Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո
ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը: Արա Երնջակյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական