ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը: Օրերս աշակերտների մասնակցությամբ ամփոփվել է 2023 թվականի «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» Գավառին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի
Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։ Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին 73 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը: Հայ կինոյի պատմության մեջ Սուրեն Բաբայանն ուներ
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն
Հայաստանը մասնակցել է Մոսկվայում կայացած «Պրոռեստավրացիա» մշակութային ժառանգության միջազգային փորձագետների խորհրդի նիստին: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ որպես վերականգնման միջազգային փորձագետ: Նա ներկայացրել է «ՀՀ պատմության և մշակույթի
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա ժողովը: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի Հայաստանի Հանրապետությունում ազգային համակարգող: Հարություն Վանյանը
Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման