Լուրեր
Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

Սպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով: Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է

Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Գուլիվերի արկածները» ներկայացմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Փոքրիկ նարնջագույն ամրոց», «Դոնգբուժոու», «OH! Castle» միջազգային տիկնիկային փառատոններին: «Գուլիվերի արկածները» ներկայացումը փառատոնային շրջագայության ընթացքում ներկայացվել է 15 անգամ Չենդու, Շենժեն, Անկանգ, Նանտոնգ, Տոպու,

Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Արգավանդի թուրքմենական դամբարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական

‹‹Ֆիլհարմոնիկը՝ մարզերում››. 6 համերգ Լոռիում, Շիրակում և Սյունիքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրի

«Փարիզ-Երևան․ սթրիթ արտ». կցուցադրվեն բնօրինակ աշխատանքներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով

Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն

Դրամաշնորհային ծրագրեր արվեստի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2026 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները: Մրցույթները կիրականացվեն հետևյալ չորս անվանակարգերում. «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր» Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող