
2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստում հաստատվել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցություն: Հաստատված կինոնախագծերի թվում է նաև 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը