Լուրեր
Կստեղծվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ. օրենքի փոփոխության նախագիծը քննարկվել է ԱԺ լիագումար նիստում

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ լիագումար նիստում։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ նշելով, որ օրենսդրական փոփոխության նպատակը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լիազորող

Արտերկրի հեղինակավոր բուհերում ուսում ստացող քաղաքացիները պետք է ունենան մոտիվացիա՝ վերադառնալու և իրենց գիտելիքն ի նպաստ ՀՀ-ի ծառայեցնելու. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունվարի 15-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է ճարտարապետության պատմաբան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Ճարտարապետության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է

Այսօր ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը: Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2025 թ. գործունեության հաշվետվությունը։ Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա

«Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը: Այն միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:

Ժաննա Անդրեասյանն այցելել է ֆուտզալի Հայաստանի հավաքականին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այսօր հանդիպել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներին և մարզչական շտաբին: Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ քննարկվել են առողջ ապրելակերպի խթանմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանքար Դատտային: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի խոսքով՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում ներկայում չկա լիազորող նորմ, որով