Լուրեր
Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գալա համերգին և մրցանակաբաշխությանը

Վաղարշապատի համայնքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել պատանի երաժիշտ կատարողների «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության արարողությունը: «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնն իրականացնում է «Արտպրոգրես» մշակութային կազմակերպությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրություն և ծրագրերի երաշխավորում՝  ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի ընտրության և երաշխավորման գործընթաց` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումն իրականացնելու

Փոփոխություն Հանրակրթության պետական չափորոշչում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ պատմության ուսուցանումն այսուհետ կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանրակրթության

Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ:

Ապարանում բացվել է մեծահասակների ոչ ֆորմալ կրթության կենտրոն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ԿրթաԲ․Ա․Ց Ապարան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը, «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի»

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հուլիսի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Հայաստանի

Հայաստան-Ռումինիա. կրթության ոլորտում համագործակցության շարունակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության շարունակության վերաբերյալ ծրագիր: Համագործակցության ծրագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Ինչպես

Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը։ Առաջին անգամ կցուցադրվեն Ելենա Կարուսաարի լուսանկարները «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից։ Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 18:00-ին։ Ցուցահանդեսն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան հոբելյանական միջոցառումների

Մրցույթ՝ Վենետիկի 19-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

2025 թ. մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը Վենետիկում կայանալու է ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեն՝ «Intelligens. Natural. Artificial. Collective» («Խելացիներ. բնական. արհեստական. կոլեկտիվ») խորագրով: Բիենալեի համակարգող է ընտրվել Կառլո Ռոտտին: Հայաստանի մասնակցությունը վերոնշյալ բիենալեին ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝