Լուրեր
Փոփոխություններ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի

«Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը». Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել և խորհրդի կողմից հավանության է արժանացել Կրթության տեսչական մարմնի 2022 թվականի

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին». համերգային ծրագիր՝ նվիրված մաեստրոյին

Հունվարի 27-ին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Այդ առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգային ծրագիրը: Համերգից առաջ կցուցադրվի ֆիլմ` նվիրված մաեստրոյի կյանքին և ստեղծագործական

Փարիզում կայացել է «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի համակարգողների առաջին համաժողովը

Ֆրանսիայի «Կանխարգելիչ հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի» հրավերով հունվարի 20-21-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի համակարգողների առաջին համաժողովը: Հայաստանից համաժողովին մասնակցել է ծրագրի համակարգող, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Համաժողովն անցկացվել

Չինաստանում կրթաթոշակային ծրագրի մասնակցելու հնարավորություն

Չինաստանի Թիենծինի համալսարանը (Tianjin University՝ TJU) 2023-2024 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ՝ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով ՉԺՀ կառավարության կողմից հատկացված կրթաթոշակային 3 տեղերի համար։ Կրթաթոշակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կցված փաստաթղթերից: Հայտադիմումների ընդունման

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը»

Հունվարի 26-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի հերթական միջոցառումը: Համերգային ծրագրով հանդես կգան երաժիշտներ Ռուբեն Կոզինը (դաշնամուր, ՌԴ) և Դավիթ Եժովը (թավջութակ, ՌԴ): Ծրագրում կհնչեն Ռ. Շումանի, Բ. Բարտոկի, Ս. Ֆրանկի, Ա. Սաթյանի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր Կրթության միջազգային օրն է։ Կրթության զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն, և կրթության բովանդակությունից է կախված մեր ներկա և ապագա բարեկեցությունը, իրավագիտակից հանրություն ունենալու և կայուն, խաղաղ և արժանապատիվ ապագայի տեսլականը, որը յուրաքանչյուրիս երազանքն է։ Նախորդ

2022 թվականին բրայլյան տառատեսակով հրատարակվել են գրքեր, ամսագրեր, տետրեր, ձայնագրվել են աուդիոգրքեր

Տեսողության սահմանափակ կարողություններ ունեցող անձանց մշակութային կրթության շարունակականության, տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրով իրականացնում է «Տեսողության սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար բրայլյան տառատեսակով գրքերի, ամսագրերի հրատարակում, տետրերի պատրաստում,

Ներառական կրթական ծրագրերում կընդլայնվի մշակույթի բաղադրիչը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից հուշագիրը ստորագրել է թատրոնի