
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է վերջին շրջանում հակառակորդի կողմից հրետակոծված Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերդ համայնքների դպրոցներ, ծանոթացել ապաստարանների