Լուրեր
Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 5-րդ օլիմպիադայում Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սան Ալեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ռումինիան, առցանց ձևաչափով անցկացվել

Վահրամ Դումանյանը հանդիպել է ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ

Սեպտեմբերի 2-ին Կազանում մեկնարկելու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել են

Օգոստոսյան խորհրդակցություն՝ Սյունիքի մարզում

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհրդակցությունը,

«Վարչապետի գավաթ»․ սիրողական խճուղային հեծանվավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ

Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության

Կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 14,897.5 հազար դրամ` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար անցկացնելու նպատակով։ Հարցը

Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը դարձել է 100000 դրամ

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ՀՀ քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց համար սահմանված 40000 դրամին ավելացնել ևս 60000 դրամ։ Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ «Ժողովրդական» պատվավոր

Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգում

ՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի