Լուրեր
«Գառնի» պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ

2021 թվականի սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անցկացվել է նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ,

Աշնանը կանցկացվի «Stop Virus» օլիմպիադան

Նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների ու ուսանողների համար «Звонок» միջազգային կրթական հարթակը վիրուսների և երեխաների կողմից հիվանդության աճի կանխարգելման նպատակով կազմակերպում է «Stop Virus» օլիմպիադան: Նոր ուսումնական տարում «Stop Virus» օլիմպիադան կանցկացվի հետևյալ ժամանակացույցով. դպրոցականների համար

Կմեկնարկի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների ինքնատիպ երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ․ համերգաշրջանը: Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի

Նոր զարգացումներ Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկական վազքուղու կառուցման աշխատանքներում

Արտաշատի քաղաքային մարզադաշտում այս տարի կիրականացվեն տարածքի բարեկարգման, բետոնային աշխատանքներ, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, իսկ հաջորդ տարվա գարնանը կտեղադրվի Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված աթլետիկական վազքուղի: Նման որոշում կայացվել

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային

«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի: Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի

Ուսման հրավեր՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։ Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն

Տավուշի մարզի ուսուցիչները վերապատրաստումների համար կրեդիտներ կստանան

ՀՀ Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման նպատակով վերապատրաստված ուսուցիչները կստանան կրեդիտներ, որոնք հետագայում հաշվի կառնվեն ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման ժամանակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ՀՀ