Լուրեր
Նախագիծ. եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար դիմումները կներկայացվեն բուհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի

Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել Պլովդիվում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր են դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ): 60 կգ

Եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների հանձնվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը ‹‹Շամս›› հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից մեդալ ստանալու հույսեր են պահպանում Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ): Մինասյանը մեդալի

Բաց դռների օր՝ Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Նիժնի Նովգորոդի Ն․ Ա․ Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարանների սովորողների համար հայտարարում է բաց դռների օր: Միջոցառումը նախատեսված է մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, առցանց ձևաչափով: Ցանկացողները կարող են միանալ հետևյալ հղմամբ՝

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Խորվաթիայում կմասնակցի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը

Մարտի 11-ից 21-ը Խորվաթիայի Պորեց քաղաքում կանցկացվի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ մարզիկները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը

Քննարկում՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն անցկացրել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստ` «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով: Նիստը նախագահել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նիստին

Կին ռեժիսորների դեբյուտներ

Կանանց միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը կինոյի բոլոր երկրպագուներին հրավիրում են՝ դիտելու կին ռեժիսորների ստեղծած լավագույն ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերը ստեղծվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մարտի 8-ին՝ ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կներկայանա «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին

Մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում կանցկացվի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի առանձին տաղավարով։ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ