Լուրեր
Առաջատար դեղագործական ընկերությունները կաջակցեն դեղագետ-վերլուծաբանների պատրաստմանը

ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոն։ Կենտրոնի հենքի վրա ներդրված դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստմանը:

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». տիկնիկների հեքիաթային ճանապարհորդությունը՝ սահմանամերձ համայնքներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» նախագծի շրջանակում հուլիսի 29-31-ն իրականացրել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակում թատրոնն այցելել է Բերդ, Ճամբարակ, Վարդենիս քաղաքների

Եվս 3 բրոնզե մեդալ` այս անգամ քիմիայի միջազգային օլիմպիադայից

«Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրների

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է գտնվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացմանը

Օգոստոսի 1-ին Գանձա գյուղում տեղի է ունեցել նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը: 2020-2021 թվականներին Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:

Կայացավ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը. ամփոփում

Երեք օր շարունակ Աբովյան փողոցում գրական-մշակութային եռուզեռ էր. օգոստոսի 1-ին ամփոփվել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում էր չարենցյան

Օրենքն ընդունվեց․ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն ֆինանսական աջակցությունից

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ

«Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ». Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին

Ի թիվս այլ ոլորտների՝ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում և աշխարհի հետ հաղորդակցվում է նաև գիտությամբ։ Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։ ԲՈԿ-ի նախագահ

Ուղեղի գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում։ Կենտրոնը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ լինել եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների