Լուրեր
«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիր. մեկնարկել են Ելենա Ռևիչի վարպետության դասերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում մեկնարկել են ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական

Շրջայց Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ Փարպիի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցի, Բյուրականի 10-րդ դարի Սբ. Հովհաննես եկեղեցի, Ամբերդ ամրոցի համալիր, Ագարակի հնավայր՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին:

Աշակերտական համաժողով՝ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է աշակերտական համաժողով՝ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով: Համաժողովի շրջանակում աշակերտների մասնակցությամբ նախատեսվում են պանելային քննարկումներ, ինչպես նաև պլենար նիստ՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Նոյեմբերի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի Հանարապետությունն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Մշակութային արժեքների փորձագետի հավատարմա­գրման վկայագիր տրամադրելու հայտերի ընդունում

ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր: Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փոր­ձաքննության ոլորտների համար` 1) հնէաբանություն և

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հետևել է հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը, տեղում քննարկվել են

Հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Նշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,

«Մենք ենք, մեր եռանկյունին»․ ցուցադրություն՝ ի հիշատակ Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի և Հրանտ Մաթևոսյանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնում կազմակերպել է «Մենք ենք, մեր եռանկյունին» խորագրով իմպլեմենտացիոն ցուցադրությունը։ Միջոցառումը նվիրված էր երեք նշանավոր ստեղծագործողների հոբելյանական տարեդարձերին՝