Լուրեր
Ցուցահանդես՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով

Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:

Անհրաժեշտ է գործի դնել բոլոր լծակները և օգտագործել հասանելի հարթակները՝ նպաստելու պետության առաջնահերթությունների իրագործմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ծանոթանալով բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին: Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ և քննարկել բուհի

Քննարկվել են ՀՀ-ում պղնձի արտադրության կարևորության հարցերը

Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս քննարկվել է ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը: Այն առաջարկել է ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը: Քննարկմանը մասնակցել

Ավելի քան 71 մլն դրամ՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման համար

Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով

ԿԳՄՍՆ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Առաջին կանգառն Աբովյան քաղաքն էր. փոխնախարարը ծանոթացել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները միջազգային բաց օլիմպիադայում արժանացել են ոսկե և բրոնզե մեդալների

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լանդաուի անվան ֆիզիկայի և հետազոտությունների ֆիզիկատեխնիկական դպրոցի գավաթի միջազգային բաց օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և աշխարհի մի շարք այլ երկրների կրթական հաստատությունների աշակերտներ

Ուսման հրավեր՝ Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանից

Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմում-հայտի ձևը կցվում են: Կրթաթոշակային ծրագրի

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Հունիսի 24-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Գույք հետ վերցնելու, «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի