Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար: Կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն
Ինդոնեզիայի կառավարությունը 2026-2027 ակադեմիական տարվա համար տրամադրում է Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակ (KNB): Այն նախատեսված է զարգացող երկրներից ժամանող օտարերկրյա ուսանողների համար՝ շարունակելու իրենց կրթությունը Ջակարտայի պետական համալսարանում: Դիմումների ընդունումն իրականացվում է առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2026
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2026-2027 թթ. շրջափուլը. յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Ներկայացվող ծրագրերը պետք է առնչվեն կազմակերպության իրավասության
Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ մեկնարկել է Թուրքիայի միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի 2026 թվականի կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունումը, որին կարող են դիմել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դիմումների ընդունումն իրականացվում է առցանց համակարգի միջոցով՝
Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը (https://stipendiumhungaricum.hu/apply/). ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 30 կրթաթոշակային տեղ: Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2026-2028 թթ. «Stipendium Hungaricum»
Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը (GRIPS) առաջարկում է հանրային քաղաքականության թեմայով մեկ կամ երկու տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի (2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար) կրթաթոշակային տեղեր: «GRIPS»-ը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, որը հիմնականում պատրաստում է հանրային
Հունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել. դիմում՝ ընտրված ուսումնական հաստատությունների ցանկով (մինչև
Մեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված` 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։ Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով՝ https://sigca.sre.gob.mx/: Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային
Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras