2026-2027 ուսումնական տարում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ռումինիայի կրթության նախարարությունների միջև կրթության ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների համար կիրականացվեն կրթաթոշակային ծրագրի ամառային դասընթացներ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում լեզու և մշակույթ ուսումնասիրելու նպատակով:

Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, իսկ Ռումինիայի կողմից պահանջվող փաստաթղթերի փաթեթի սկանավորված տարբերակն (կցված է առդիր) ուղարկել ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության erevan@mae.ro էլեկտրոնային հասցեին: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 10-ը` ժամը 10:00-17:00, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599-699 (ներքին՝ 446):