Միջազգային ծրագրեր
Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 14, ասպիրանտուրա՝ 3, դոկտորանտուրա՝ 2, վերապատրաստում՝ 1): ՉԺՀ

Օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ

Մեքսիկայի կառավարության «COIL» («Համատեղ առցանց միջազգային ուսուցում») նախագծերի շրջանակում օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ: Դիմումատուներից պահանջվող մասնագիտական հմտությունների, փորձի, փաստաթղթերի, լոգիստիկ և ֆինանսական հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/hm295eaj: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է 2023 թ․ օգոստոսի

Ուսման հրավեր՝ Բրազիլիայի պետական և մասնավոր բուհերում սովորելու համար

Բրազիլիայի կառավարությունը մեկնարկում է 2024 թվականի բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագրի ընտրական գործընթացը (PEC- G 2024): PEC-G-ն Բրազիլիայի կառավարության բակալավրիատի մակարդակով կրթական համագործակցության ծրագիր է՝ ստեղծված 1965 թվականին, որն օտարերկրյա ուսանողներին առաջարկում է անվճար տեղեր Բրազիլիայի ավելի քան հարյուր

54 բրազիլական համալսարաններ առաջարկում են 1100 կրթաթոշակ

Բրազիլիայի համալսարանների միջազգային համագործակցության խմբի («GCUB-MOB») Շարժունության ծրագրի երկրորդ հրատարակության համար գրանցումները բաց են: Վերոհիշյալ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, խթանել համալսարանների միջազգայնացումը և ամրապնդել համագործակցությունը Բրազիլիայի և օտարերկրյա կրթական հաստատությունների միջև: Որակյալ կրթություն ապահովող 54

ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազգային մրցանակի հայտերի ընդունում

Մեկնարկել է կենսական գիտությունների ոլորտում հե­տա­զոտության իրականացման ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազ­գա­յին մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է ըստ արժանվույն գնահատել կենսական գիտությունների ոլորտում անհատների,

Ուսման հրավեր՝ Ղազվինի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանում սովորելու համար

ԻԻՀ Ղազվինի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանը հայտարարում է ընդունելություն օտարերկրյա դիմորդների համար: Ղազվինի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանի մասնագիտությունների ցանկի, օտարերկրյա դիմորդների ընդունելության պայմանների, ինչպես նաև կոնտակտային տվյալների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ

Մեքսիկայում կրթաթոշակային ծրագրի մասնակցելու հնարավորություն

Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությանը կից Միջազգային համագործակցության զարգացման գործակալությունը հայտարարել է 2023 թ․ օտարերկրացիների համար գերազանցության կրթաթոշակների նոր ծրագրի մեկնարկի մասին: Դիմումները պետք է ներկայացվեն իսպաներենով: Այլ լեզվով ներկայացված

Ընդունվում են հայտեր «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ըն­դունումը: Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանա­կա­լի ավանդ ունեցած հաստատություններին, պետա­կան և հասարակական կազմակերպություններին։ Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության

Մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսհաստատություններում 2023-2024 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (25 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն և շինարարություն»; «Հնագիտություն»,