
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Շախմատ»