Հուլիսի 11-ին, ժամը 11.00-ին Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում (ք. Երևան, Ն. Տիգրանյան 15), պետական աջակցության շրջանակում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կույր շախմատիստների տղամարդկանց անհատական եզրափակիչ առաջնությունը: Առաջնության մեկնարկին ներկա կգտնվի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: