Հայտարարություններ
Հայտարարություն. 2019 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի դրական եզրակացության արժանացած հայտերի վերաբերյալ

Ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցութային հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած նախագծերի ցանկերը:

Հայաստանի Հանրապետության կույր շախմատիստների տղամարդկանց անհատական եզրափակիչ առաջնություն

Հուլիսի 11-ին, ժամը 11.00-ին Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում (ք. Երևան, Ն. Տիգրանյան 15), պետական աջակցության շրջանակում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կույր շախմատիստների տղամարդկանց անհատական եզրափակիչ առաջնությունը: Առաջնության մեկնարկին ներկա կգտնվի ՀՀ ԿԳՄՍ

Հայտարարություն. «Ամառային դպրոց» երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք անվճար

Հայ ուսանող մարզիկները կմասնակցեն 30-րդ համաշխարհային ունիվերսիադային

Հունիսի 28-ին, ժամը 11:00-ին ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Հասցե` Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2) նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում կունենա ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության հետ` հուլիսի 3-ից 14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք 30-րդ համաշխարհային ունիվերսիադային ընդառաջ:

Սամբոյի Հայաստանի հավաքականի դիմավորում

Այսօր` Ժամը 16:25-ին Մինսկից Երևան կժամանի սամբոյի Հայաստանի հավաքականը: Հրավիրում եմ բոլորիդ Զվարթնոց օդանավակայան՝ դիմավորելու մեր մարզիկներն: Դիմավորման արարողությանը կմասնակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Տիգրան Կիրակոսյանը, արծաթը նվաճել է Դավիթ