Օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների փաստաթղթերի ընդունում Հայաստանի Հանրապետության մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (2025-2026 ուսումնական տարի)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումը, մեկնարկում է