Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց` մասնակցելու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու նպատակով անցկացվող հավաստագրման քննությանը նախորդող վերապատրաստման ծրագրին։
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):
Դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդները, որոնք հնարավորություն կտան առավելագույնս տիրապետելու օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայական, որով վերջինս իրավունք կունենա դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում մասնակցելու ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Դիմում* (ձև 1)` Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի անունով.
- 3x4 չափի երկու լուսանկար.
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
- Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
- Անձնագրի պատճենը.
- Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը).
- Ուսուցման ազգային հիմնադրամի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (հ/հ 163007026061, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ)։
Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։ Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2026 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 27-ը ներառյալ։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցների համար կկազմակերպվի պարբերական խորհրդատվություն մինչև քննության օրը։
Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմով՝ 100 ժամ բեռնվածությամբ:
Դասընթացի արժեքը կազմում է 100.000 դրամ, ներառյալ՝ սնունդը և ուսումնական նյութերի տրամադրումը։ Միաժամանակ հայտնում ենք, որ դասընթացի ծրագիրը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից, ուստի մասնակիցները սահմանված ընթացակարգով կարող են եկամտային հարկից մինչև 100 հազար դրամի չափով վերադարձ ստանալ:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՈՒԱՀ գրասենյակ (Երևանի Ն. Աճեմյանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա) մինչև փետրվարի 26-ը ներառյալ (աշխատանքային օրերին՝ ժամը 12։00-17։00-ը)։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091-22-11-91(96) հեռախոսահամարներով։