Հայտարարություններ
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ): Մրցույթի նպատակներն են` աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, որպես

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2024 թվականի մայիսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը

Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից փաստաթղթերի կրկնակի ուսումնասիրության շրջանակում կայացրած եզրակացությունը:

Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակներն են` զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել