ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ծնվել է 1989 թ. մայիսի 14-ին ք. Երևանում:

Կրթություն

2021 թ. - ԵՊՀ պրոֆեսոր
2019 թ. - ԵՊՀ դոցենտ
2017 թ. - ԵՊՀ Կենսաբանական գիտությունների դոկտոր (Գ.00.04 Կենսաքիմիա)
2013 թ. - Կենսաբանական գիտությունների թեկնածու (Գ.00.02 Կենսաֆիզիկա և Գ.00.14 Կենսատեխնոլոգիա)
2011-2013 թթ. - ԵՊՀ առկա ասպիրանտուրա
2005-2011 թթ. - ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

2021 թ. փետրվարի 23-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
2020 թ.-2021 թթ. - ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար

2019 թ.-ից - ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ գիտական թեմայի ղեկավար
2015 թ.-ից - ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն և գիտաշխատող
2009-2015 թթ. - ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
2009-2011 թթ. - ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիայի ավագ լաբորանտ

Ունի 100-ից ավելի տպագրված աշխատանքներ մեծամասամբ բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային գրախոսվող ամսագրերում, մասնակցել է 50-ից ավելի միջազգային գիտաժողովների և հանդես եկել բանավոր զեկուցումներով:

Դասախոսել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և մի շարք այլ համալսարաններում ու գիտական կենտրոններում:

Վերապատրաստումներ

2017 թ. - Ակտիվ ուսուցում շրջված դասարանում (Erasmus+ Printel) (Բելգիա)
2015 թ. - Կլինիկական լաբորատոր հետազոտություններ (ԱՄՆ)

Պարգևներ

ՀՀ ԳԱԱ 70-ամյակին նվիրված կենսաբանության բնագավառում «Ակադեմիա» (ամբողջական) մրցանակ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան-2014» մրցանակ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում
Պատվոգրեր, մեդալներ և շնորհակալագրեր
ԵՊՀ ոսկե մեդալ (2019 թ.)
ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր (2005 թ.)