
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ծնվել է 1980 թվականի հունվարի 21-ին, ք. Վանաձորում
Կրթություն
2001-2004թթ.- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա
1997-2001թթ.- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
2019թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
2017թ-ից-«Դանտե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ
2017-2019թթ.-Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
2014-2018 թթ.- Մատենադարանի տնօրենի խորհրդական` թանգարանային կառավարման և ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով
2013-2017թթ.- ԵԹԿՊԻ-ի թատերագիտական կուրսի ղեկավար
2012թ.- «Կանխարգելիչ կոնսերվացումը՝ թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր ֆոնդեր» /ՅՈՒՆԵՍԿՕ / տարածաշրջանային գլխավոր համակարգող
2011-2013թթ.- «Երիտասարդ բեմադրիչների աջակցման նախագծի» հեղինակ և ղեկավար
2010թ.- «Ներկայի վերականգնումը» I միջազգային դրամատուրգիական փառատոնի նախագահ
2010-2017թթ.- «Թատրոն-X» հանրապետական փառատոնի նախագահ
2009-2017թթ.- Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ
2009թ.-ից- «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ
2007-2008թթ.- «Սկենե» առաջին թատերական թերթի հիմնադիր, խմբագիր
2004 թ.-ից- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող
2003-2004 թթ.- Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի դասախոս
2003թ.-ից - Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչ
2002-2009 թթ.- Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող
Պարգևներ
2017թ.- Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ
2015թ.- ՀՀ Զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ
2013թ.-«Մովսես Խորենացի» մեդալ (Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար)
2012թ.- Թատերական առաջին առցանց-մրցանակաբաշխության դափնեկիր` «Լավագույն օնլայն-թատերագետ» անվանակարգում
Այլ տվյալներ
Արվեստագիտության թեկնածու է, հեղինակ է գիտական աշխատության և տասնյակ հոդվածների:
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: