ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ծնվել է 1979 թ. հոկտեմբերի 31-ին, ք. Երևանում
Կրթություն
2002-2005 թթ.-ԵՊՀ ասպիրանտուրա, քաղաքական գիտությունների թեկնածու
2000-2002 թթ.-ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրոս
1996-2000 թթ. -ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավր
Աշխատանքային գործունեություն
2020 թ. փետրվարի 12-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
2018-2020 թթ.- «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրեն, հանրային գործընկերության գծով տնօրեն
2015 -2018 թթ. -Հայ Դատի ԱՄՆ Արևելյան շրջանի Համայնքային ներգրավման և հաղորդակցության գծով տնօրեն
2014 թ.- Սփյուռքի ներգրավման փորձագետ «Վորլդ Վիժն ԱՄՆ» (World Vision USA) միջազգային բարեգործական կազմակերպությունում
2013-2014 թթ. (ընդհատումներով)-Ֆոնդհայթայթման և սփյուռքի ներգրավման փորձագետ ՕՔՍՖԱՄ(OXFAM) միջազգային կազմակերպությունում
2011 թ. - Տեղական մակարդակով շահերի պաշտպանության կազմակերպման և ՔՁԳ մեթոդաբանության գծով անկախ փորձագետ Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությունում
2005-2010 թթ.- ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս
2008 -2011 թթ. -«Վորլդ Վիժն Հայաստան»-ի համայնքային ներգրավման գծով փորձագետ
2005 թ. «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար
2004-2008 թթ. - «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրերի հանրային քաղաքականության մասնագետ
2001-2002 թթ. և 2003-2004 թթ.- Ծրագրի համակարգող «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ-ՄԻԺԻ» ՀԿ
Վերապատրաստումներ
2013 թ. սեպտեմբեր-2014թ. հունիս- «Հանրային կառավարում» մասնագիտական ուսումնասիրությունների դպրոց, Նյու Յորքի Սիթի համալսարանի Մըրֆի իստիտուտ, Նու-Յորք, ԱՄՆ
2008 թ. սեպտեմբերի 22-27-«Զարգացման ֆասիլիտացիա», դասընթաց Վորլդ Վիժնի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի գրասենյակի կողմից, Ալբանիա, Տիրանա
2009 թ. սեպտեմբերի 21-25-«Ինչպե՞ս օգտագործել ձեր քաղաքացիների ուժը», դասընթաց Հաագայի «Տեղական ինքնակառավարման ակադեմիայի» կողմից, Հաագա, Նիդեռլանդներ
2008 թ. մարտի 3-7- «Շահերի պաշտպանություն և քաղաքականության ազդեցություն», դասընթաց Վերապատրաստման և հետազոտության միջազգային կենտրոնի կողմից, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա
Այլ տվյալներ
Քաղաքական գիտությունների թեկնածու
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ունի մեկ երեխա: