Երիտասարդական պետական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է և ունի ռազմավարական նշանակություն:

Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, տնտեսական և կազմակերպչական պայմաններ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Երիտասարդական պետական քաղաքականությունն առաջնահերթությունների, ծրագրերի, միջոցառումների և մեխանիզմների համակարգ է, որն ուղղված է երիտասարդության մասնակցության, սոցիալականացման և ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, երիտասարդության ներուժի ներգրավմանն ու դրա զարգացմանը` նպաստելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացմանը: