Հետբուհական մասնագիտական կրթության նպատակը բարձրագույն մասնագիտական կրթությամբ անձանց կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումն է:

Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, օրդինատուրայում` հետազոտողի, կլինիկական օրդինատորի կրթական ծրագրերով` մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի մասնագիտական կրթության հենքի վրա:

Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետբուհական մասնագիտական կրթության հետազոտողի որակավորման աստիճանը, որի
ուսուցման տևողությունը առնվազն 3 տարի է:
Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձևերով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով (հետազոտողի կամ օրդինատորի դիպլոմ):

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք

Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգ

Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բացման և դադարեցման փորձաքննության չափանիշներ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը