Արտադպրոցական կրթության նպատակն է զարգացնել երեխաների սոցիալական, ինքնասպասարկման և ինտելեկտուալ հմտությունները, ձևավորել ու զարգացնել անձի` որպես քաղաքացու արժեհամակարգը, բազմաֆունկցիոնալ կարողություններն ու փափուկ հմտությունները, նպաստել հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական, տեխնիկական, բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և նախամասնագիտական կողմնորոշմանը՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը։

Արտադպրոցական ծրագրերը կարող են սահմանվել մշակույթի և արվեստի, տեխնիկական, հումանիտար, հասարակագիտական և բնագիտական, սպորտային և մարզական, ճանաչողական և բնապահպանական, ոլորտային հետազոտական, արշավային, զբոսաշրջային ուղղություններով։

Արտադպրոցական ծրագրերը կարող են իրականացվել արտադպրոցական կազմակերպություններում, մշակութային կազմակերպություններում, կենտրոններում, ակումբներում, ճամբարներում, ինչպես նաև արշավներ, զբոսաշրջություն կազմակերպող, բնապահպանական արտադպրոցական ծրագիր իրականացնող կազմակերպություններում

«Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1․4-րդ, 3․2-րդ,15.1-ին ենթակետեր,20-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ

«Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրություն

Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները /արտադպրոցական դաստիարակություն՝ 17-ի 2-րդ կետ/

Պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների ցանկ

Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման կարգ

Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմաններ

Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգ

Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգ

Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր - ժամանակացույց

Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոններ