Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 23-25-ը կիրականացնեն «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

«Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» տեղի կունենա իրանական ժամանակակից երեք ֆիլմերի ցուցադրություն. սեպտեմբերի 23-ին՝ «Թիկնապահը» (ռեժիսոր Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ.), սեպտեմբերի 24-ին՝ «Վիլլայի բնակիչները» (ռեժիսոր Մունիր Ղեյդի, 2017 թ.), սեպտեմբերի 25-ին՝ «Գիշերային հերթափոխ» (ռեժիսոր Նիկի Քարիմի, 2021 թ.):

Երևանյան կինոցուցադրումները նվիրվում են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։

Ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։
Մուտքն ազատ է։