Փորձագետը ներգրավվում է Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

1) մասնակցում է հուշարձանների պահպանության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության մոնիթորինգի աշխատանքներին Գեղարքունիքի մարզում.

2) Գեղարքունիքի մարզում մասնակցում և աջակցում է հուշարձանների պետական հաշվառման և փաստագրման աշխատանքներին, ներկայացնում առաջարկություն նոր հայտնաբերված հուշարձանին կարգավիճակ տրամադրելու համար.

3) Գեղարքունիքի մարզում մասնակցում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև հողային, շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների դադարեցման գործընթացին, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.

4) Գեղարքունիքի մարզում իրականացնում է շրջայցեր հուշարձանների պահպանվածության վիճակը պարզելու նպատակով.

5) Գեղարքունիքի մարզում մասնակցում է հուշարձանների պահպանության զարգացման հնարավորությունների, դրա կառավարման սկզբունքների, իրականացման ձևերի և կարգերի բարելավման վերաբերյալ ուսումնասիրության աշխատանքներին.

6) Գեղարքունիքի մարզում մասնակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հուշարձանների և դրանց պատմական միջավայրի, վերականգնման աշխատանքների, հնագիտական հուշարձանների և մշակութային շերտերի վերաբերյալ հարցադրումներին առնչվող շրջայցերին:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. բարձրագույն կրթություն,
  2. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
  3. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  5. գրական հայերենի տիրապետում,
  6. պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

    պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
    օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
    օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
    «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021թ. սեպտեմբերի 23-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 010-599559, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am ):