Գործադիր տնօրենի տեղակալի հիմնական գործառույթները՝

  1. Ապահովում և կրում է պատասխանատվություն հիմնադրամի նպատակների, կանոնադրությամբ սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար։
  2. Կազմակերպում և վերահսկում է հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիք գործունեությունը, վերլուծում դրանց արդյունքները։ Ներկայացնում է առաջարկություններ ստորաբաժանումների գործունեության կատարելագործման ուղղությամբ։
  3. Աջակցում է հիմնադրամի աշխատակիցների (մասնագետների) մասնագիտական զարգացմանը։
  4. Պատասխանատու է հիմնադրամի բովանդակային գործունեության արդյունավետության ապահովման համար։
  5. Գործադիր տնօրենի հանձնարարությամբ կազմակերպում է կրթության զարգացման պետական ծրագրերից բխող փորձաքննության և մոնիթորինգի աշխատանքները։
  6. Իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ գրություններ։
  7. Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է կենտրոնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր։
  8. Համակարգում է կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթների նախագծերի մշակման աշխատանքները:
  9. Ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ ոլորտին առընչվող համապատասխան մարմիններում։
  10. Կատարում է պաշտոնից բխող գործադիր տնօրենի այլ հանձնարարականներ։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն մանկավարժական կրթություն:
  2. Մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 10 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ։
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքները, հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական ծրագրերի կառուցվածքը, ուսուցիչների ատեստաորման կարգը, վերապատրաստման ծրագրերի և չափորոշիչների կառուցվածքը, աշխատանքների կազմակերպման օրինաչափությունները և ընթացակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կանոնադրությունը և կառուցվածքը։
  4. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 15.09.2021 – 25.09.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 360,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.09.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, սեպտեմբերի 29-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: