Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի պետի հիմնական գործառույթները՝

1.ՀՊՉ և առարկայական չափորոշիչների աշխարհում գործող մոդելների ուսումնասիրություն:
2.ՀՊՉ կարողունակությունների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
3.ՀՊՉ և առարկայական չափորոշիչներում վերջնարդյուների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
4.Կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթների նախագծի մշակում:
5.Ուսումնական հաստատությունների կողմից ՀՊՉ հենքային ուսումնական պլանից օգտվելու կարիքների գնահատում:
6.ՀՊՉ հենքային ուսումնական պլանի հիման վրա օրինակելի պլանների նախագծերի մշակում և մեթոդական ուղեցույցների նախապատրաստում:
7.ՀՊՉ հենքային ուսումնական պլանի լրամշակում և տեղեկատվական ուղեցույցների մշակում:
8.Ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման վրա ՀՊՉ հենքային ուսումնական պլանի կարգավորումների ազդեցության գնահատում:
9.Այլընտրանքային ուսումնական պլանի մշակման մեթոդական ուղեցույցների մշակում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն մանկավարժական կրթություն:
  2. Առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։
  3. Հանրակրթության պետական չափորոշչի իմացություն։
  4. Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքի և սկզբունքներըի իմացություն։
  5. Հանրակրթության մասին օրենքի իմացություն։
  6. Ներկայացված օրենքի, որոշման, կարգի, ուսումնական պլանի և այլ նախագծերի մասին կարծիք ներկայացնելու կարողություն և ներկայացման ձևի իմացություն։
  7. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերրի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  8. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  9. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 15.09.2021 – 25.09.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.09.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, սեպտեմբերի 29-ին` ժամը 1100-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: