Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Մշտադիտարկման համակարգող»
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Հիմնադրամը փնտրում է Մշտադիտարկման համակարգողի, ով ընդգրկված կլինի Հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր նախագծերում։ Համակարգողի պարտականությունները ներառելու են իրականացվող ծրագրերի նպատակներին համապատասխան մշտադիտարկման պլանի մշակում և մարզային մոնիտորինգի աշխատանքների համակարգում, մշտադիտարկման չափորոշիչների սահմանում` համագործակցելով հիմնարկի հետազոտությունների և գնահատման համակարգողի հետ, սահմանված չափորոշիչների հիման վրա նախագծերի պարբերական մշտադիտարկման իրականացում։ Հիմնարկի կողմից ՀՀ մարզերում իրականացվող աշխատանքների համակարգում, հիմնարկի այլ աշխատակիցների գործունեության հետ աշխատանքի կազմակերպում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մշակել համատեղ քննարկումներով մարզային մոնիտորինգի մասնագետների աշխատանքային պլանները, համակարգել աշխատանքները՝ ներառյալ մշտադիտարկման պլանը, ամբողջացնել և ներկայացնել Հիմնարկի կողմից իրականացվող դպրոցական սննդի ծրագրին առնչվող մշտադիտարկման պլան, անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկ.
  • Հետազոտությունների և գնահատման համակարգողի հետ համատեղ մշակել մշտադիտարկման չափորոշիչներ, ամենամյա պարբերականությամբ վերանայել և հաստատել.
  • Համակարգել մարզային մոնիտորինգի մասնագետների աշխատանքը և կապը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
  • Համակարգել մշտադիտարկման հիման վրա արդյունքների հաղորդակցման, հետադարձ կապի և կրկնայցելությունների ճկուն համակարգի կիրառությունը.
  • Քննարկել մշտադիտարկման արդյունքները հիմնարկի տնօրենի, գնահատման և հետազոտության համակարգողի, ԿԳՄՍՆ համապատսախն ստորաբաժանումների հետ, և ներկայացնել առաջարկություններ նախագծերի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ,
  • Շահագրգիռ կողմերին ներկայացվող պարբերական հաշվետվությունների համար տրամադրել համապատասխան տեղեկատվություն և տվյալներ,
  • Հիմնարկի աշխատակիցներին աջակցել համապատասխան հաշվետվությունների մշակման գործընթացում,
  • Համակարգել հիմնարկի կողմից ՀՀ մարզերում իրականացվող աշխատանքները, հիմնարկի այլ աշխատակիցների հետ համագործակցությունը,
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն,
  • ղեկավար պաշտոնում աշխատանքի, աշխատանքների համակարգման հմտություներ պահանջող առնվազն մեկ տարվա փորձ,
  • ծրագրերի մշտադիտարկման կամ կառավարման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • նախագծերի մշտադիտարկման մեխանիզմների մշակման և չափորոշիչների սահմանման փորձառություն,
  • ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն, մարզային առանձնահատկությունների մասին գիտելիքներ,
  • տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության կամ աշխատանքի փորձ,
  • տարածքային կառավարման մարմինների հետ համագործակցության կամ աշխատանքի փորձ,
  • Համահայաստանյան ընդգրկումով ծրագրերի մասնակցության կամ համակարգման փորձը կդիտվի առավելություն:
  • Համակարգչային հմտություններ, մասնավորապես MS Office փաթեթից Excel-ի գերազանց իմացություն,
  • Հայերենի գերազանց, անգլերենի կամ ռուսերենի իմացությունն առավելություն է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 370,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Մշտադիտարկման համակարգող»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 21.09.2021թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: