Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը համագործակցության նոր հուշագիր է կնքել «Հայ կամավորական ցանց» ամերիկյան կազմակերպության հետ:

Կազմակերպության նպատակն է Հայաստանում խթանել և բարելավել կրթությունը, գիտական սերտ կապեր հաստատել ուսանողների և ուսուցիչների միջև՝ ներգրավելով վերջիններիս աշխարհի գաղափարների և գիտելիքների փոխանակման կարևոր գործին:

Հուշագիրը ՀՊՄՀ-ի դասախոսներին և ուսանողներին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվել կամավորական գործունեության մեջ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած կամավորների հետ աշխատել միջազգային մի շարք ծրագրերում:

Մանկավարժական համալսարանի ուսանողները կարող են գրանցվել որպես կամավոր՝ այցելելով «Հայ կամավորական ցանց» ամերիկյան կազմակերպության կայքէջ՝ https://amvn.org/: