Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
Պարտադիր պայմաններ`
- ՀՀ քաղաքացիություն.
- բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ արվեստի կառավարում /մենեջմենթ/ կամ երաժշտական արվեստ բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.
- «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Լրացուցիչ պայմաններ`
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
- ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:
Մրցույթը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 1030-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/
Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները.
- զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.
- 3x4 սմ չափսի մեկ լուսանկար.
- անձնագիրը և պատճենը.
- ինքնակենսագրությունը.
- դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.
- տեղեկանք մշտական բնակության վայրից.
- հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/.
- բնութագիր` վերջին աշխատավայրից.
- «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000 -ից մինչև 1300-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 28. 09. 2021 թ.,
տեղեկատու հեռ.` 010 /599-659/: