ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Սարալանջի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «Սարալանջի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թ. սեպտեմբերի 6 –ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամենօր՝ ժամը 9։00 -ից մինչև ժամը 15։00 -ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին, Սարալանջի հիմնական դպրոցում, հասցեն՝ գ. Սարալանջ 1-ին փ. 32 շենք

Տեղեկությունների համար դիմել Հ.Հովսեփյան, Գ.Մքոյան, հեռ.094688581, 098705021։